Vous êtes sur la page 1sur 1

Հայաստանը ի վիճակի է ապահովել իր սահմանների

անվտանգությունը
22 փետրվարի 2006 - 17:10 AMT 13:10 GMT
PanARMENIAN.Net -
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմի սկզբից անցած 18 տարիների
ընթացքում հայերը ապացուցել են, որ կարող են հաղթել, զարգանալ, Հայաստանը ի վիճակի է ապահովել իր
սահմանների անվտանգությունը` վերահսկելով 42 քառ. կմ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին
տված հարցազրույցում հայտնել է «Համահայկական միություն» ՀԿ-ի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր
Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսությունը ոչ միայն գոյատեւել է, այլ նաեւ շարժվում է
առաջ: Ինչպես նշել է Արմեն Այվազյանը, հայկական ռազմավարական միտքը արդեն սկսում է ձեւավորել, նաեւ
գործել ինչպես հասարակական կարծիքի վրա, այնպես էլ իշխանության բարձրագույն մարմինների որոշումների
ընդունման վար:

«Ես համոզված եմ, որ տվյալ պարագայում ժամանակը աշխատում է մեր օգտին, քանի որ ազգային
անվտանգության ռազմավարության զարգացման հետ է, որ կարելի է բարձրացնել պետական կառավարման
մակարդակը, այդ թվում կաշառակերության դեմ պայքարը եւ կադրային հարցերը: Ի վերջո, կսկսի ձեւավորվել
իրական հայրենասիրական քաղաքական էլիտան»,- նշել է հայ քաղաքագետը:

Vous aimerez peut-être aussi