Vous êtes sur la page 1sur 93

«ԿԱՐՆՈ ԲԱՐԲԱՌԸ» ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Հայերենի Կարնո բարբառը ներկայումս լայնորեն գործածվում է ՀՀ


Շիրակի մարզում և վերջինիս հարևան Ջավախքի բոլոր շրջաններում.
Վրացական ԽՍՀ-ի օրոք ձևավորված Ադիգենի, Ախալցխայի, Ասպին-
ձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի (Բոգդանովկա), Բորժոմի և Ծալկայի
շրջաններում ապրող հայությունը Բարձր Հայքի (Կարին, Էրզրում) նիս-
տուկացի, ավանդույթների, վարքուբարքի անթեղման և դրսևորման հետ
մեկտեղ նաև խոսում է Կարնո հիասքանչ բարբառով: Այստեղ բացա-
ռություն են կազմում Մշո և որոշ այլ բարբառներով խոսող մի քանի
բնակավայրեր, ինչպես նաև Ջավախքի բնիկ (եռլական) ազգաբնակ-
չությունը, ովքեր խոսում է Ջավախքի տեղաբնիկ հայերենով (արևելա-
հայերենով):

Հայերենի շուրջ վեց տասնյակի հասնող բարբառները մշտապես եղել


և մնում է հայ և օտար լեզվաբանների ուշադրության կենտրոնում: Խնդրո
առարկա Կարնո բարբառը խորհրդային տարիներին համապարփակ
կերպով ուսումնասիրել է հայրենական գիտնական Հ. Մ. Մկրտչյանը:
1952 թ. Երևանում Հայկական ՍՍՌ ԳԱ լեզվի ինստիտուտի կողմից հրա-
տարակված «Կարնո բարբառը (հնչյունաբանություն, ձևաբանություն,
բառարան)» աշխատանքը, հեղինակի բնորոշմամբ, հանդիսանում է Կար-
նո բարբառի հնչյունաբանության և ձևաբանության ամբողջական ուսում-
նասիրությունը: Ուսումնասիրությունն իրականացնելով և գիրքը հրա-
տարակելով Ի. Ստալինի կենդանության օրոք` հեղինակը, խորհրդային
գրաքննությունից խուսափելու և, ինչու ոչ, գրքի հրատարակման թույլ-
տվությունը ստանալու համար չի զլացել իր առաջաբանում բազմիցս
հիշատակել «ստալինյան լեզվաբանության ուսմունքը»` լեզվաբանութ-
յանն առնչվող «ընկեր Ստալինի ցուցումները» որակելով որպես առանձին
լեզուների, այդ թվում նաև հայոց լեզվի պատմության, բարբառա-
գիտության, պատմական քերականության հարցերը ճիշտ կերպով լուծե-
լու ուղեցույց:

Հ.Մ. Մկրտչյանի «Կարնո բարբառը (հնչյունաբանություն, ձևաբա-


նություն, բառարան)» աշխատանքը, ստալինյան դարաշրջանի կնիքով
դաջված լինելով, չի կորցրել իր արժեքը: Ավելին, եթե հեղինակի աշխա-
տանքի առաջին բաժինները կարող են հետաքրքրել լեզվաբանությամբ
կամ բարբառագիտությամբ հետաքրքրվող մասնագետների առավել նեղ

Կարնո բարբառին և Ջավախքի մշակույթին վերաբերվող այլ գրականություն տես http://Books.Javakhk.net կայքում:
շրջանակների, ապա գրքի «Հավելված» բաժնում տեղ գտած երկու`
«Նմուշներ Կարնո բարբառից» և «Բառարան» բաժինները խիստ հետա-
քրքրական են նաև հայ հասարակության առավել լայն շերտերի, հատ-
կապես` Կարնո «կը» ճյուղին պատկանող բարբառը գործածող Շիրակի և
Ջավախքի հայության համար: Շուրջ 70 էջ կազմող ընդարձակ բառարանը
եզակի հրատարակություն է, որտեղ մեկնաբանված են ինչպես ներկա-
յումս գործածվող, այնպես էլ ժամանակի ընթացքում գործածությունից
դուրս մնացած հարյուրավոր բառեր:

Շարժվելով նորօրյա տեխնոլոգիաներին համընթաց և Հ.Մ.Մկրտչյանի


«Կարնո բարբառը» գրքի «Բառարան» բաժինը հանրությանը ներկայաց-
նելով թվայնացված տարբերակով, հուսով ենք, որ այն կդառնա հանրութ-
յան և, հատկապես, Կարնո բարբառը գործածող Շիրակի ու Ջավախքի
հայության` հայրենիքում և օտար ափերում ապրող սերունդների սիրելի
ձեռնարկը, մի աշխատանք, որը բոլորին կամրջելու է իրենց արմատների,
մանկության ու ազգային ավանդույթների հետ:

պ. գ.թ. Վահե ՍԱՐԳՍՅԱՆ, 2017

Կարնո բարբառին և Ջավախքի մշակույթին վերաբերվող այլ գրականություն տես http://Books.Javakhk.net կայքում:

Vous aimerez peut-être aussi